Լևոն Զուրաբյանը ներկայացրեց իրենց նպատակները
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը կմասնակցեն դաշինքով: ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ ընտրությունների գնում են իրենց առաջ դնելով այնպիսի նպատակներ, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, արժանապատիվ խաղաղության հաստատումը, Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ինքնորոշման իրավունքի ապահովումը, տարածաշրջանում հաղորդակցության բոլոր ուղիների բացումը:
«Մեր նպատակն է նաև վերացնել կոռուպցիան, մենաշնորհները, վերջ դնել պետական պաշտոնյաների թալանին, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության կանչել պաշտոնյաներին հետադարձ ուժով՝ սկսած 1991 թվականից, պարզեցնել հարկային և մաքսային համակարգը, նվազեցնելով հարկատեսակների քանակը 16-ից մինչև 6 և պակասեցնելով դրույքաչափերը մինչև 15 տոկոս»,-ասաց Զուրաբյանը:
Ընդդիմադիր ուժի ներկայացուցչի խոսքով, իրենց նպատակն է նաև պաշտպանել ներդրումները «իշխանությունների կամայականություններից», խթանել ազատ մրցակցությունը, սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության արդյունքում նվազեցնել գազի ու էլեկտրական էներգիայի սակագները առնվազն 25 տոկոսով, շեշտակիորեն բարձրացնել կենսաթոշակները, նվազագույն թոշակը հասցնելով առնվազն սպառողական զամբյուղի մակարդակի, իրականացնել վարկային համաներում գյուղացիական տնտեսությունների համար:
«Մեր նպատակն է վերականգնել նախագահական-խորհրդարանական համակարգը և ժողովրդի կողմից նախագահի ուղիղ ընտրությունները, ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացումը մաքոր համասնական սկզբունքով առանց վարկանիշային դրույթների»,-ելույթը եզրափակեց Զուրաբյանը՝ հայտարարելով, որ սկսում են ընտրարշավը:
Հարակից հրապարակումներ`
- ‹‹Արդար քվեաթերթիկը պետք է փամփուշտից զորեղ գտնվի›› Է.Շարմազանով
- Մարուքյան. Երկու ամսից մենք ունենալու ենք երկու րոպե ժամանակ
- Նաիրա Զոհրաբյան. Մառոզի լավագույն մասնագետը մեր երկրում Գագիկ Սուրենյանն է
- Թևան Պողոսյանը SOS է հնչեցնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին