Լուիս Էնրիկե. «Վիդալը լավ մարզավիճակում է»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ գոհ է պաշտպան Ալեյշի Վիդալի խաղից։ Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ մարզիչը ցանկանում է բաժանվել ֆուտբոլիստից, որը մրցաշրջանի առաջին մասում խաղային պրակտիկա գրեթե չի ունեցել։
«Վիդալն օգտվեց իրեն տրված հնարավորությունից,- Լուիս Էնրիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եվ երբեք պատճառ չեմ ունեցել՝ դժգոհելու մարզումների հանդեպ նրա վերաբերմունքից։ Անցյալում կարծում էի, որ պետք է աշխատի իր զարգացման ուղղությամբ, բարելավի սեփական որակները։ Իսկ հիմա նա լավագույն մարզավիճակում է։ Դա գերազանց նորություն է թիմի համար»։