Հանս-Յոահիմ Վացկե. «Մեղավոր ֆանատներին առավելագույնս կոշտ կպատժենք»
Դորտմունդյան «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է թիմի երկրպագուների՝ «Լայպցիգի» ֆանատների վրա հարձակման մասին։ Արդյունքում կանայք ու երեխաներ են տուժել։
«Անցել է 2 օր, սակայն մենք առաջվա պես ցնցված ենք բռնության կիրառումից։ Կուզեի ցավակցել «Լայպցիգի» երկրպագուներին, ինչպես նաև ոստիկանությանը։ Մենք ստուգում ենք իրականացնում այդ նողկալի արարքի հետքերով ու արդեն բացահայտել ենք որոշ չարագործների։
Խնդրում եմ փոքր-ինչ համբերատար լինել։ Հաջորդ շաբաթ մենք կհրապարակենք հետաքննության արդյունքները և առավելագույնս կոշտ կպատժենք մեղավորներին։
Կարող եմ վստահեցնել, որ հնարավորը կանենք, որպեսզի նման բան այլևս չլինի»,- Վացկեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։