Զարուհի Փոստանջյան. «Ես մնալու եմ քաղաքականության մեջ». «Հրապարակ»
«Ելք» դաշինքը ցանկանում էր խնդրել ձեր ձեռքը, ի՞նչ եք պատասխանել նրանց՝ «Հրապարակ»-ը հարցրել է Զարուհի Փոստանջյանին: «Ես «ամուսնացած» եմ, սիրում եմ իմ «ամուսնուն», իմ աչքը դուրս չէ, և ես չեմ կորցրել հույսս, որ «Ժառանգությունում» ինչ-որ բան կփոխվի»,-ի պատասխան ասել է նա:
Թերթի հարցին՝ ե՞րբ է տեղի ունենալու ձեր խորհրդի հերթական նիստը` ի՞նչ որոշմամբ, Փոստանջանը պատասխանել է. «Այս պահին դեռ պարզ չէ»:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ եթե «Ժառանգությունը» որևէ մեկի հետ դաշինք կազմի, հնարավոր է Դուք դուրս գաք քաղաքականությունից, Փոստանջյանն արձագանքել է. «Պետք չէ ժամանակից առաջ ընկնել»:
Թերթի հարցին, թե ասում են` ԱՄՆ դեսպանատունն արդեն իսկ ձեզ առաջարկել է զբաղվել մարդու և միջազգային իրավունքների հարցերով, պատգամավորը նշել է. «Չկա նման բան, ես մնալու եմ քաղաքականության մեջ` բոլոր դեպքերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին