Փող պոկելու տարբերակ է. Մ. Շահգելդյան
«Հայաստանում միջինն առկա է մինչև 450 հազար տրանսպորատային միավոր, որոնց նկատմամբ վերջին տարվա ընթացքում կիրառել են 1 միլիոնից ավելի տուգանք»,- Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ասաց ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը:
Նա նշեց, որ տուգանքների համակարգը հասարակության մեջ անընդհատ ավելացնում է արդարացի դժգոհությունները:
«Բազմաթիվ դեպքերում տուգանքների վճարման ուշացումների համար տույժերի համագումարը հասնում է 700-900 հազար դրամի: Մարդիկ ուղղակի ի վիճակի չեն վճարել: Հաճախ տաքսու վարորդները ստիպված են լինում վաճառել իրենց մեքենաները տուգանքները վճարելու համար և մեկնել արտասահաման»,- ասաց Մ. Շահգելդյանը՝ հավելելով, որ տեսանկարահանող սարքերի, կարմիրը գծերի քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:
Պատգամավորը նշեց, որ նաև ավելացել է միջնորդավճարները. 5000 դրամ տուգանք վճարելու համար մարդիկ վճարում են 400 դրամ միջնորդավճար:
«Նույնպես փող պոկելու տարբերակ է: Անթույլատրելի է»,- ասաց Մ. Շահգելդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան