Մելլերը Գյոտցեին խորհուրդ է տալիս ճնշում գործադրել Տուխելի վրա
Դորտմունդի «Բորուսիայի» և թուրինյան «Յուվենթուսի» նախկին կիսապաշտպան Անդրես Մելլերը գերմանական թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին խորհուրդ է տվել փոխել ակումբային գրանցումը։ Մելլերը ենթադրում է, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին օգտակար կլինեն ելույթներն արտասահմանում։
«Գյոտցեն պետք է յուրաքանչյուր մարզման ժամանակ ապացուցի մարզչին, որ նա սխալվում է՝ իրեն չընդգրկելով մեկնարկային կազմում։ Եվ դա պետք է այնքան հեռու տանի, որ թիմակիցներն էլ ասեն, որ չեն հասկանում մարզչին։ Այսինքն՝ Գյոտցեն պետք է ուժեղ ճնշում գործադրի Տուխելի վրա։ Բայց նրա համար շատ դժվար կլինի Դորտմունդում։ Արտասահմանյան ակումբ տեղափոխությունը Մարիոյի համար վատ տարբերակ չէր լինի»,- Մելլերի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Գյոտցեն 2013 թ. հեռացավ «Բորուսիայից»՝ համալրելով «Բավարիայի» շարքերը։ Մյունխենում, սակայն, նրա գործերը լավ չդասավորվեցին, և նա ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ վերադարձավ Դորտմունդ։ Բունդեսլիգայում անցկացրած 11 խաղում աչքի է ընկել 1 գոլով ու 1 գոլային փոխանցմամբ։