Նաիրա Զոհրաբյան. Մառոզի լավագույն մասնագետը մեր երկրում Գագիկ Սուրենյանն է
«Որոշ պաշտոնյաներ, մարզպետեր իրենց նոմինալ գինն ու ինքնարժեքը բարձրացնելու համար անցել են սպառնալիքների, ահաբեկումների իրենց հոգեհարազատ ժանրին»,- Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա ասաց, որ ոմն մարզպետ հրավիրում է ԲՀԿ գյուղապետերի, փորձում սպառնալ՝ հայտարարելով, թե մարզում մառոզ անողը ինքն է:
«Իհարկե, մառոզի լավագույն մասնագետը մեր երկրում Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն է, որի մոտ մառոզ անող այդ մարզպետը կարող է հաստիքային գործի անցնել ու կախված աշխատավարձի չափից որոշեն՝ մառոզ է անում, ցունամի, թե ընդամենը քամի է տատանում»,- նշեց պատգամավորը:
Ն. Զոհրաբյանի խոսքով, ժամանակն է հասկանալու, որ ահաբեկումը, սպառնալիքը, անձնագրի պատճե հավաքելը, գործից հանելը, գործ տալը չեն դառնում քվե ու չեն դառնալու. «Քվե դառնում է հեղինակությունը, աշխատանքը, քվե դառնում է ժողովրդի հավատն ու վստահությունը»:
«Խորհուրդս բարի է՝ քաշից ավելի պարտավորություն մի վերցրեք, քաղաքական գրիժան անբուժելի է: Պետք է լրջորեն գնահատել խորհրդարանական ընտրությունների կարևորությունը Հայաստանի ապագայի համար և չփորձել հին ու բարի ժանգլորությամբ քվե սարքել: Չի ստացվելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին