«Չելսին» ուզում է գնել «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Ալեքս Սանդրոյի տրանսֆերը
«Յուվենթուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոն հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Հաղորդվում է, որ լոնդոնցիները մտադիր են մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել 26-ամյա բրազիլացու տրանսֆերը։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Կիրակի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետևել Սանդրոյին «Ինտերի» հետ խաղի ժամանակ։
Պաշտպանը 2015 թ. «Յուվենթուս» է տեղափոխվել «Պորտուից»՝ 26 մլն եվրո արժեքով՝ թուրինցիների հետ պայմանագիր ստորագրելով մինչև 2020 թ.։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 45 մլն եվրո։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 20 խաղում Սանդրոն խփել է 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։