Օսկանյան. Ժողովուրդը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել
«Ժողովուրդը պետք է լավ պատկերացնի, որ մենք գտնվում ենք ճակատագրական փուլում: Մեր առաջ կան ընտրություններ, որոնց արդյունքում մենք ընտրելու ենք վարչապետ, խորհրդարան: Ժողովուրդը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել»:
«Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, ասաց «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը:
Նա նշեց, ինքն էլ, դաշինքին միացած Սեյրան Օհանյանն էլ անցել են իշխանական ճանապարհը:
«Ինքն ամբողջությամբ տիրապետում է անվտանգության խնդիրներին, ես տիրապետում եմ արտաքին հարաբերություններին, արտաքին կապերին, տիրապետում ենք նաև տնտեսական խնդիրներին, պատկերացնում են խնդիրների լուծումը: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք իսկապես ժողովրդին այլընտրանք ներկայացնել»,-ասաց Օսկանյանը:
Նրա խոսքով, իշխանության գլուխ կանգնած քաղաքական ուժն ամբողջությամբ իրեն սպառել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին