«Ալաշկերտի» հաջորդ մրցակիցն «Իրտիշն» է
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայատանի չեմպիոն «Ալաշկերտը» երկրորդ ստուգողական խաղն է անցկացրել: Սերբիայի առաջատար ակումբներից մեկի՝ «Նապրեդակի» հետ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի հաշվով:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, առաջին խաղակեսում «Ալաշկերտն» ուներ մեծ առավելություն և հաղթում էր 1:0 հաշվով: Գոլը խաղակեսի վերջնամասում հեղինակել էր Արտակ Եդիգարյանը: Ընդմիջումից հետո մրցակիցը կարողացավ հավասարեցնել խաղը, իսկ հանդիպման եզրագծում նաև հաշիվը՝ 1:1:
Հիշեցնենք, որ Անթալիայում «Ալաշկերտի» հաջորդ մրցակիցը կլինի ղազախական «Իրտիշը»: Խաղը տեղի կունենա փետրվարի 9-ին: