Սպորտ 16:22 07/02/2017 Հայաստան

Փաշիկ Ալավերդյան. «Աղասի Աղասյանը ծանրամարտի հավաքականի թշնամին է»

Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ավարտված ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության անդորրն այս տարի խախտվեց միջադեպով, որն ավելի շատ քննարկումների տեղիք տվեց, քան բուն մրցաշարը: Կատարվածի և «Հայաստանի 2017 թ. առաջնության արդյունքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 94 կգ քաշային կարգում հանդես եկող Աղասի Աղասյանը, առաջնության ժամանակ կատարելով իր բոլոր 6 մոտեցումները, երկարամարտի 344 կգ արդյունքով դարձել էր փոխչեմպիոն, հետո հանել խաղակոշիկները, թողել դրանք մրցահարթակի վրա՝ այս կերպ ցույց տալով իր բողոքն ու միաժամանակ ակնարկելով մարզական կարիերան ավարտելու մասին, հետո էլ չէր ներկայացել պարգևատրման արարողությանը: Ավելի ուշ Աղասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ որոշ մարդիկ իր խաղակոշիկներից ավելի էժան արժեն:

Անդրադառնալով այս թեմային՝ Փաշիկ Ալավերդյանը շեշտեց, որ մրցաշարերի ժամանակ միշտ էլ լինում են դժգոհող մարզիկներ, սակայն Աղասյանը չափն անցել է՝ իրեն տրված հնարավորությունը ճիշտ օգտագործելու և իր լավագույն կարգն ապացուցելու փոխարեն Օլիմպիական խաղերին չմասնակցելու թեման շարունակելով: 

«Կան մարզիկներ, ովքեր իրենց անհաջողությունները ցանկանում են գցել ուրիշների վրա: Աղասի Աղասյանը հայտ էր ներկայացրել, որպեսզի մասնակցեր 85 կգ քաշայինների պայքարին: Մրցումից 2 ժամ առաջ մարզիկներին մեկ ժամ է տրվում կշռման արարողությանը մասնակցելու համար, մյուս մեկ ժամը նրանք հանսգտանում են: Աղասյանը 85 կգ քաշային կարգին չէր համապատասխանում, ծանր էր 400 գրամով: Փորձեց ինձ համոզել, որպեսզի մասնակցի ոչ թե 94 կգ, այլ 85 կգ քաշայինների պայքարին:

Գիտեք, երբ որ ես արտասահմանում լինում եմ մրցավարական կոլեգիայի կազմում, այնտեղ ինչ-որ ձևով աշխատում եմ օգնել հայ մարզիկներին, թեև դրա իրավունքը չունեմ: Այսինքն կարող եմ վատություն անել հակառակորդին, տվյալ դեպքում՝ այլ երկրների ներկայացուցիչներին: Այս հայտարարությունից հետո ինձ կարող են Եվրոպայի ֆեդերացիայից հեռացնել: Աղասյանը խնդրում էր, որ իր քաշն ավել լինի, բայց մասնակցի 85 կգ քաշայինների պայքարին: Հայաստանում ես ինձ նման բան թույլ չէի տա: Ուզում էր, որ իր կողքին կանգնած հայ պատանուն և երիտասարդին երկուսով խաբեինք: Ես չգնացի այդ խաբեությանը»,- պատմեց Ալավերդյանը:

Մարզչի խոսքերով՝ սա առիթ է ծառայել, որպեսզի Աղասյանը նեղանա իրենցից: Գնացել է տուն, որից հետո Ալավերդյանի խնդրանքով Աղասյանի գլխավոր մարզիչ Երվանդ Կիրակոսյանը համոզել է, որ գա ու մասնակցի 94 կգ քաշայինների պայքարին:

«Կրկին խախտում կատարեցի՝ միջազգային կանոնակարգի խիստ խախտում: Եթե մարզիկը չի կշռվում իրեն հայտ ներկայացրած քաշային կարգում, իրավունք չունի մասնակցելու վերոհիշյալ մրցումներին և ոչ մի քաշային կարգում: Հասկանալով ծանրորդի կատարած աշխատանքը և այն, որ հիմա էլ լավ մարզավիճակում է, ընդառաջեցի: Նա պետք է ցույց տար իր հնարավորությունները: Մոտեցումների ժամանակ, երբ զգաց, որ չի կարող հաղթել և Կարուշ Ղուկասյանն իրենից մի քանի գլուխ բարձր է, սկսեց դերասանական խաղ տանել, որն ընդունելի ու հաճելի է հանդիսականին, սակայն հետո եղավ այն, ինչ եղավ: Ծանրաձողը երկար ժամանակ պահեց գլխավերևում, փորձելով ապացուցել, որ ինքն ամենակարող է, հետո մարզակոշիկները թողեց, չներկայացավ պարգևատրման արարողությանը»,- ասաց Ալավերդյանը:

Փաշիկ Ալավերդյանին վրդովվել էր այն հանգամանքը, որ նա որոշ մարդկանց իր խաղակոշիկներից էժան էր գնահատել՝ նկատի ունենալով հենց իրեն: Այն մարդուն, ով տարիներ շարունակ իրեն ձեռք է մեկնել: Հետո էլ հայտարարել էր, թե Փաշիկ Ալավերդյանին չի ճանաչում: 

«Ձայն եմ տալիս՝ վերադարձիր, 20,000 դրամ պարգևավճարն առավ ու գնաց՝ արհամարհելով մեդալը: Ես էլ փոքր ժամանակ տրեխներ եմ հագել, ուրեմն ինքն էլ իմ տրեխների արժեքը չունի»,- նշեց մարզիչը:

Անդրադառնալով այն թեմային, թե ինչո՞ւ Աղասյանը չի մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց, որ Աղասին այնքան անպատասխանատու է, որ ոչ միայն կխանգարեր ինքն իրեն, այլ հավաքականի մյուս տղաներին: Այն ժամանակ, երբ նա իմացել է, որ իր փոխարեն Ռիո պետք է մեկնի Առաքել Միրզոյանը, սկսել է խանգարել բոլորին, իսկ Օլիմպիադայի ժամանակ ճնշումն արդեն հոգեբանական բնույթ է կրել:

«Օլիմպիական խաղերում պետք է ներկայացնես ազգ, պետություն, ֆեդերացիա, իսկ նա կարող էր մեծ անակնկալ մատուցել, ուստի չվստահեցինք նրան: Դրանից հետո Աբովյանում ուսումնամարզական հավաքի էինք: Աղասին, համոզելով մյուս տղաներին, կիզիչ շոգին, ողջ թիմին բերել էր, որ խանգարեն մեր աշխատանքը: Այսինքն նա վտանգավոր է ոչ միայն իր՝ այլև մյուսների համար: Դա այն արարքն էր, ինչի պատճառով Օլիմպիադայի յուրաքանչյուր մասնակցից պակասեց 5-ական կիլոգրամ»,- ասաց Ալավերդյանը:

Panorama.am-ի այն հարցին, որ Փաշիկ Ալավերդյանն իր հարցազրույցներում բազմաթիվ անգամներ նշել է, որ արգելված խթանիչներ օգտագործած հայ մարզիկներին պետք չէ ազգի թշնամի դարձնել, քանի որ նրանք մերն են, սակայն հիմա Աղասին նույն կարգավիճակում է հայտնվել և հնարավոր չէ՞ նրան դարձի բերել, պատասխանեց.

«Աղասի Աղասյանն ազգի թշնամի չէ, այլ ծանրամարտի հավաքականի թշնամին է: Ես ուղղիչ աշխատանքային գաղութի պետ չեմ, այլ մանկավարժ եմ: 18 տարի է, գիտեմ այս տղային»:

Փաշիկ Ալավերդյանի խոսքերով՝ Աղասյանի ազդեցությունն էր, որ Ռուբեն Ալեքսանյանը 254 կգ հրում չկատարեց այն դեպքում, երբ մարզումների ժամանակ 260-270 կգ էր հրում, չկարողացավ, որովհետև ֆիզիկական ֆունկցիոնալությունն իջել էր, քանի որ ամռան կեսին օրերով Երևանում էր: Անդրանիկ Կարապետյանի վնասվածքի պատճառն էլ Աղասյանն էր: Դեռ լավ է, որ հավաքականը պատվով ելույթ ունեցավ Օլիմպիական խաղերում, թեև շատ ավելի լավ կլիներ, որ հինգ մասնակիցներից հինգն էլ չեմպիոն դառնային:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}