Հայ բասկետբոլիստների վստահ մրցելույթները՝ Կանադայի ուսանողական լիգայում
Կանադայի բասկետբոլի ուսանողական լիգայի ընթացիկ առաջնությունում «Տրինիտի Վեստերն» ակումբը, որտեղ հանդես են գալիս Պողոս Թրունյանն ու Վարդան Թանիելյանը, 71-54 հաշվով առավելության է հասել «Մաունտ Ռոյալ» ակումբի նկատմամբ: Պողոս Թրունյանը խաղադաշտում անցկացրել է 33 րոպե և վաստակել 16 միավոր, իսկ Վարդան Թանիելյանը՝ 19 րոպե ու 4 միավոր:
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևր» ակումբը 80-77 հաշվով հաղթել է «Ֆլորիդային»: Տավակալյանը խաղադաշտում է անցկացրել 19 րոպե և վաստակել 8 միավոր: 26 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: