Անդրանիկ Կարապետյանը հանդես կգա բարձր քաշային կարգում
Անդրանիկ Կարապետյանն ապաքինվել է վնասվածքից և շարունակում է աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք բերել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ նշելով, որ քաշի փոփոխությունը պայմանավորված էր հենց վնասվածքի հետ:
«Անդրանիկն արդեն պոկում է 120 կգ, հրում՝ 150 կգ.: Աշխարհի առաջնությունում Կարապետյանին Դուք կտեսնեք 85 կգ քաշային կարգում: Փոփոխությունը, միանշանակ, կապ ունի վնասվածքի հետ: Եթե նա շարունակի մասնակցել 77 կգ քաշային կարգի մրցումներին, առաջին իսկ մոտեցման ժամանակ կստանա նույն վնասվածքը:
Այդ իսկ պատճառով էլ պետք է հանդես գա ավելի բարձր քաշային կարգում, իսկ նրա հնարավորությունները թույլ տալիս են ավելացնել բարձրացրած կիլոգրամներն ու դառնալ քաշային կարգի առաջատար»,- ասաց Ալավերդյանը: