Սելֆիի համար կոբրային համբուրող տղան մահացել է
Հնդկաստանի Մումբայ բնակվայրում արտակարգ դեպք է գրանցվել: Հանուն սելֆիի կոբրա տեսակի օձին համբուրող երիտասարդ տղան նրա թույնից մահացել է: Գրում է Daily Mirror պարբերականը:
18-ամյա Սոմնաթ Մհաթերը կամավոր էր, զբաղվում էր կենդանիների պաշտպանությամբ: Իր կյանքի ընթացքում ավելի քան 100 օձի կյանք է փրկել: Սակայն իր կյանքն ընդհատվել է այդ կենդանու թույնից:
Նա կոբրային ավտոմեքենայի անիվների տակից տեղափոխել է անվտանգ տարածք: Կենդանուն փրկելուց հետո օձին բարձրացրել է վերև, մոտեցրել դեմքին, որպեսզի համբուրի նրա գլուխն ու միաժամանակ սելֆի անի: Այդ ընթացքում օձը կծել է: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների՝ հինգ օր տևած ջանքերն ու նրա կյանքը փրկելու փորձերն ապարդյուն են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան