Վալտեր Պողոսյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը
«Բանանցի» ֆուտբոլիստ Վալտեր Պողոսյանը կշարունակի իր մրցելույթները թիմի կազմում: Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը երկարաձգվել է: Այս մասին տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:
«Ուրախ եմ նոր պայմանագիր ստորագրելու կապակցությամբ: Վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին: Ճիշտ է, ես երկար տարիներ է թիմում եմ, սակայն լավ եմ գիտակցում, որ անընդհատ պետք է աշխատել և օգնել հասնել թիմի առջև դրված նպատակներին: Նոր պայամանագիրն ինձ համար նշանակում է, որ ակումբում ինձ հետ հույսեր են կապում, հետևաբար՝ պետք է էլ ավելի շատ աշխատեմ այդ վստահությունն արդարացնելու համար»,- նշել է 24-ամյա ֆուտբոլիստը:
Վալտեր Պողոսյանը 2008 թ.-ից հանդես է գալիս «Բանանցի» կազմում և ներկայումս թիմի կազմում ամենից շատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստն է: Նա բոլոր մրցաշարերում «Բանանցի» կազմում մասնակցել է 169 հանդիպման, որից 142-ը՝ Հայաստանի առաջնությունում, 19-ը՝ գավաթի խաղարկությունում, 2-ը՝ Հայաստանի Սուպերգավաթում, իսկ ևս 6-ը՝ Եվրագավաթային խաղերում: