Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
Բելառուսի ներքին գործերի նախարարության քաղաքացիության և միգրացիայի հարցերով վարչության ղեկավար Ալեքսեյ Բեգունը հայտարարել է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը հավելյալ պաշտպանության հայտ չի ներկայացրել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք այդպիսի հայց չենք ստացել», - հայտարարել է Բեգունը:
Նշենք, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին որոշումն ուժի մեջ թողնելու Գերագույն դատարանի որոշումից հետո հաղորդվում էր, որ արտահանձնման սպասող Լապշինը դեռ չի տեղափոխվի Ադրբեջան՝ այն պատճառով, որ նրա կինը պաշտոնապես դիմել է բելառուսական իշխանություններին նրան լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու խնդրանքով: Ավելի վաղ հաղորդվել է, որ Լապշինը երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Լապշինին ներկայացված մեղադրանքների համար նրան հասնում է 5-8 տարվա ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը հիասթափված է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան