Ցանկացած ամսաթվի նշանակումը կարող էր լինել քննադատության առարկա. Դավիթ Հարությունյան
«Այո, սահմանադրության մեջ առկա է անհամապատասխանություն, երկու հոդվածեր՝ 89-րդ և 209-րդ միմյանց չեն համապատասախանում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին՝ ԱԺ ընտրությունների անցկացման օրվա հետ կապված քաղաքական ուժերի, իրավաբանների մոտ առաջացրած խառնաշփոթի վերաբերյալ:
Նրա խոսքով, բազմաթիվ երկրների Սահմանադրություններում էլ լինում են անհամապատասխանություններ, նման իրավիճակում կարևոր է հարցին պատասխանել, թե որ նորմն է տվյալ դեպքում գերակա: Դ. Հարությունյանն ասաց, որ տվյալ դեպքում գերակա է 89-րդ հոդվածը և ընթացակարգային նորմը ստորադասվում է դրան:
Նրա խոսքով, հնարավոր էր երկու ամսաթիվ՝ ապրիլի 2 և 9:
«Կարելի էր նշանակել ապրիլի 9-ին: Իհարկե: Բայց վստահ ենք, որ եթե նշանակվեր 9-ին, լսելու էինք այլ քննադատություն, որ իշխանությունը հնարավորին ուշ է փորձում անցկացնել ընտրությունները: Ցանկացած ամսաթվի նշանակումը կարող էր լինել քննադատության առարկա»,- ասաց Դ. Հարությունյանը:
Նա նշեց, որ ապրիլի 2-ին տոնակատարություն չի իրականացվում երկրում, այլ քվեարկություն. «Բայց եթե այդքան զգայուն հարց է, նախագահի հարցադրումը շատ պարզ է, քանի որ մենք կարող ենք մեկ շաբաթ հետաձգել, բայց պետք է լինի բոլոր քաղաքական ուժերի համաձայնությունը, ովքեր գրանցվեն ընտրություններին մասնակցելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ին անհրաժեշտ է ևս 11 ստորագրություն
- ՀԱԿ-ն ԱԺ-ում նախաձեռնել է ստորագրահավաք
- Սահմանադրական դատարանը թող որոշի՝ ով է այս հարցում ճիշտ. Լևոն Զուրաբյան
- Ընտրությունների օրվա հետ կապված հարցի շուրջ Դավիթ Հարությունյանը պատասխանել է Էլինար Վարդանյանին
- Սերժ Սարգսյան. Անձամբ ես դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը
- ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել ընտրությունների օրը վերանայելու հարցը. Շարմազանով
- Էլինար Վարդանյանի բաց նամակը ՀՀ նախագահին
- Ընտրությունների օրը սահմանվել է ԸՕ-ի համաձայն. Տիգրան Մուկուչյան
- Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին