Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում է. ԼՂՀ ԱԳՆ
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունն Artsakhpress գործակալությանը։
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Ալեսանդր Լապշինի գործով բողոքը։
ԼՂՀ ԱԳՆ. Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։ Մտադիր լինելով, ի պատասխան Բաքվի հայցի, Ադրբեջանին հանձնել Ալեքսանդր Լապշինին՝ շինծու և քաղաքականացված գործի հիման վրա, բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից, ինչպես նաև օրինականության և արդարության սկզբունքներից։
Հարակից հրապարակումներ`
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
- Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
- Բելառուսի Գերագույն դատարանը Լապշինի արտահանձնման վերաբերյալ բողոքը կքննի վաղը
- Լուկաշենկո. Բելառուսը Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմքեր չունի
- Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
- Լապշինի գործով ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ
- Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
- Մինսկի դատարանն ուժի մեջ թողեց Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության որոշումը
- Լապշինի բողոքը դատարանը կքննի վաղը
- Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
- Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
- Լապշինի հարցը ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով թող տեղափոխեն Կրեմլ. քաղաքագետ
- Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին