Թաթոյան. Ձեռնաշղթաներով լրագրողին դիմակավորված ուժայինների ուղեկցումը արգելված վերաբերմունքի վկայությունն է
«Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը չի կարող որևէ նշանակություն ունենալ Արցախում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը»,-անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշմանը հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ՄԻՊ հայտարարության մեջ ասված է. «Ա.Լապշինի արտահանձման փաստն ակնհայտորեն կապված է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության հետ: Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին:
Միջազգային լրագրողների, իրավապաշտպանների կողմից այցելությունները Արցախ խթանելը, միջազային հանդիպումներին Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը նպաստելը պետք է լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: Այդ ուղղությամբ հիմնարար աշխատանք տանելուն այլընտրանք չկա»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում է. ԼՂՀ ԱԳՆ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
- Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
- Բելառուսի Գերագույն դատարանը Լապշինի արտահանձնման վերաբերյալ բողոքը կքննի վաղը
- Լուկաշենկո. Բելառուսը Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմքեր չունի
- Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
- Լապշինի գործով ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ
- Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
- Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
- Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
- Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
- ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է բլոգեր Լապշինի արտահանձմանը
- Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը
- «Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
- Հրեա ճանապարհորդ Լապշինը գոհ է, որ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան