Քաղաքական 18:00 08/02/2017

Ի՞նչ փուլում են կուսակցությունների ու դաշինքների ցուցակների կազմման աշխատանքները

Կենտրոնական ընտրական հանձաժողովն այսօր էլ որևէ քաղաքական ուժից կամ միավորումից ընտրացուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ստացել: Panorama.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Ե՞րբ են պատրաստվում հրապարակել ցուցակներն ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած քաղաքական ուժերը: Panorama.am-ը փորձել է պարզել, թե ինչ փուլում են դրանց կազմման աշխատանքները:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ասաց. «Ցուցակները սահմանված ժամկետում կներկայցնենք ԿԸՀ: Այս պահին տարածքային և համամասնական ցուցակների կազմման աշխատանքներ են իրականացվում, նախընտրական շրջանին ենք պատրաստվում։ Իսկ վերջնական ցուցակը բնականաբար պետք է քննարկվի և հաստատվի վարչության ընդլայնված նիստում: Այս շաբաթվա վերջ, կարծում եմ, կհրապարակվի»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը հայտնեց, այս պահին հստակ չի կարող ասել, թե որ օրը կհրապարակեն  ցուցակները:

«Ժամանակ շատ քիչ է մնացել, մենք, իհարկե, կհասցնենք մինչև փետրվարի 16-ը դիմել: Կարծում եմ, մեկ շաբաթվա ընացքում այդ ամենը կլինի»,-ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչը, ավելացնելով, որ իրենց ցուցակը դեռ կազմավորման փուլում է:

Այս պահին դաշինքի հետ բանակցություններ է վարում «Ժառանգություն» կուսակցությունը:
«Բանակցությունները շարունակվում են: Եթե ընդհանուր եզրեր գտնենք, կհամագործակցենք, եթե ոչ՝ կգնանք երեք քաղաքական ուժերով: Առաջիկա օրերին  մինչ փաստաթղթերը հանձնելը, մեր դռները փակ չեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, այս դաշինքի կազմում են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները:

Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Panorama.am-ին ասաց, որ իրենց ցուցակը կհրապարակեն կուսակցության գործադիր մարմնի որոշումից հետո:

«Այս պահին հստակ բան ասել չեմ կարող: Կլինի գործադիր մարմնի քննարկումը և որոշումը, այդ ժամանակ կհրապարակենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստերն անցկացում են հինգշաբթի երեկոյան:

Հաջորդ ուրբաթ օրը՝  փետրվարի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրում կանցկացվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարը: Ենթադրվում է, որ միջոցառման ընթացքում մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն:
Ծառուկյանին շուրջ միավորվելու մասին հայտարարել էր Լյուդմիլա Սարգսյանը, «Առաքելություն» կուսակցությունը, «Միասնություն» շարժումը:

Համախմբում կուսակցության վարչության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ «Օհանյան-Օսկանյան» դաշինքում  ցուցակների հարցը դեռ չենք քննարկում, քանի որ այս պահին աշխատանքներ են ընթանում դաշինքի ծրագրային դրույթների և դաշինքի ընդլայնման հարցով նաև այլ քաղաքական ուժերի, հասարակական միավորումների և անհատների հետ։

«Երբ դաշինքը ամբողջական ձևավորված լինի, այդ ժամանակ էլ կանդրադառնանք մնացած տեխնիկական և երկրորդական հարցերին։ Բնականաբար, մեր թեկնածուների անունները ԿԸՀ կներկայացնենք օրենքով սահմանված ժամկտեների սահմաններում»,-ասաց նա:

Ա. Մանուկյանը հրաժարվեց անուններ նշել, թե այս պահին քաղաքական ինչ ուժերի հետ են քննարկումներ ընթանում. «Քանի որ երկուստեք նման պայմանավորվածություն ունենք և էթիկապես էլ ճիշտ չի լինի բարձրաձայնելը։ Երբ վերջնական համաձայնության գանք, այդ ժամանակ էլ կհրապարակենք»:

Օսկանյան-Օհանյան անունը ոչ պաշտոնապես ստացած դաշինքի կազմում այս պահին ընդգրկված են «Համախմբում» կուսակցությունը՝ նախկին ԱԳ նախարար Օսկանյանի գլխավորությամբ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը,  ՀՀ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը, ԱԻՄ-ը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը:

Հիշեցնենք, որ կուսակցություններն ու դաշինքները ընտրական ցուցակների  գրանցման փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԿԸՀ փետրվարի 6-16-ը ժամը 18:00-ն ներառյալ: Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է փետրվարի 16-26-ը:  Նախընտրական քարոզչությունը մեկնարկում է մարտի 5-ին և կավարտվի մարտի 31-ի ժամը 18:00-ին:

 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին սպարապետ
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}