Բորիս Նավասարդյան. Ինձ ավելի շատ մտահոգել են Բելառուսի իշխանությունների գործողությունները
«Ադրբեջանը հետևողականորեն հետապնդում է իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք այցելում են Արցախ: Սա իհարկե ընդունելի մոտեցում չէ»:
Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Երևանի մամուլի ակումբի ղեկավարին այս պատմության մեջ առավել շատ մտահոգել են Բելառուսի իշխանությունների գործողությունները:
«Նրանք մի քանի առումներով միջազգային ընդունված նորմերի խախտումներ են թույլ տվել: Առաջին հերթին փաստորեն աջակցել են Ադրբեջանին, որպեսզի քրեական պատասխանտվության ենթարկվի երրորդ երկրների քաղաքացին: Լապշինը ոչ Ադրբեջանի, ոչ էլ Բելառուսի քաղաքացի է: Երկրորդը՝ շատ լավ իմանալով, որ Ադրբեջանում խնդիրներ կան ձերբակալված անձանց իրավունքների հետ, դրա բազմաթիվ ապացույցները մենք ունենք, արտահանձնեց Լապշինին: Միջազգային նորմերն ասում են, որ այդ երկրներին արտահանձնումն ընդունված չէ՝ անկախ այն բանից, թե ինչ ծանրության պատիժ է սպասվում»,-ասաց Բորիս Նավասադյանը:
Նա ընդգծեց՝ Լապշինին առաջադրված մեղադրանքը որևէ դեպքում ծանր համարել չի կարելի, նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից:
Նավասարդյանի խոսքով, իրենք այս ընթացքում աշխատել են ադրբեջանցի ու բելառուս գործընկերների հետ, որպեսզի բլոգերի հարցը բարձրացնեն իշխանությունների առաջ:
«Ցավոք, մենք շատ լավ գիտենք, թե Ադրբեջանում լրատամիջոցներն ինչ վիճակում են, և դժվար էր ակնկալել, որ նրանք ձայն կբարձրացնեն այդ հարցի շուրջ: Բայց Բելառուսում մեզ հաջողվեց հասնել նրան, որ քաղհասարակության ներկայացուցիչները դիմեն իշխանություններին, որպեսզի արտահանձնման քայլին չգնան: Բայց քանի որ մենք գիտենք ամբողջ քաղաքական ենթատեքստը, այդ ջանքներն արդյունք չտվեցին: Մենք այս ընթացքում կապի մեջ էինք նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ»,-ասաց նա:
Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ: Նա հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ արեց ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին:
Նավասարդյանից հետաքրքվեցինք, ինքն ու իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստվո՞ւմ են ներգրավել այդ աշխատանքներում:
«Մենք միշտ էլ աշխատել ենք այդ ուղղությամբ: Միշտ էլ բարձրաձայնել ենք, որ չի կարելի չճանաչված հանրապետություններին մեկուսացնել: Մեկուսացումը միայն խորացնում է խնդիրը և որևէ կերպ չի կարող նպաստել հակամարտությունների խաղաղ լուծմանը: Մենք միշտ զբաղվել ենք և զբաղվելու ենք նրանով, որ Լեռնային Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչները հնարավորինս ներգրաված լինեն տարբեր ձևաչափերում, մասնավորապես շարունակաբար բարձրացվում է հարցը, որ իրենք հնարավորություն ունենան ներկայացված լինելու Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներում»,-ասաց նա:
Նավասարդյանը կարևորեց մեծ թվով լրագրողների այցելությունը Լեռնային Ղարաբաղ, քանի որ հասարակությունը իրավունք ու պահանջ ունի իմանալ՝ թե ինչ է կատարվում այնտեղ:
«Մասնավանդ շատ են հարցեր բարձրացվում միջազգային պաշտոնական տարբեր ատյաններում՝ իբրմարդու իրավունքների հետ խնդիրներ կան: Անկախ այն բանից, թե որքանով են իրական այդ խնդիրները, պետք է դրանց օբյեկտիվ գնահատական տալ, իսկ առանց Արցախ այցելելու այդ գնահատականները, որոշումները չեն կարող ազդեցիկ ու օգտակար լինել»,-ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը:
Նավասարդյանը գործընկերների հետ նաև մի փոքր ուսումնասիրել է, թե որքանով է հնարավոր ԼՂ այցելած հայաստանցի ակտիվիստի կամ լրագրողի նկատմամբ նման գործողությունների իրականացումը:
«Ըստ մեր տվյալների, կարծես թե նման վտանգ չկա, թեև 100 տոկոս համոզված հնարավոր չէ լինել: Գուցե երկու ամիս առաջ մենք Լապշինի գործի վերաբերյալ հանգիստ զգայինք, բայց փաստորեն այդ վերաբերմունքը արդարացված չէր լինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի համարվող Լապշինը ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի խնդրանքով: Լապշինն Արցախ այցելելու համար ընդգրկված է եղել Ադրբեջանի սև ցուցակում, սակայն 2015-ի հունիսին Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով Լապշինը մուտք է գործել Ադրբեջան: Դրանից հետո Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել բլոգերին՝ «Պետական սահմանների մասին» ու միգրացիոն օրենքները խախտելու մեղադրանքով: Նրան անցած գիշեր Բելառուսը արտահանձնեց Ադրբեջանին:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
- Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
- Բելառուսի Գերագույն դատարանը Լապշինի արտահանձնման վերաբերյալ բողոքը կքննի վաղը
- Լուկաշենկո. Բելառուսը Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմքեր չունի
- Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
- Լապշինի գործով ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ
- Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
- Մինսկի դատարանն ուժի մեջ թողեց Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության որոշումը
- Լապշինի բողոքը դատարանը կքննի վաղը
- Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
- Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
- Լապշինի հարցը ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով թող տեղափոխեն Կրեմլ. քաղաքագետ
- Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է
- Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»
- Արա Զոհրաբյան. Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
- ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է բլոգեր Լապշինի արտահանձմանը
- Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը
- «Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
- Հրեա ճանապարհորդ Լապշինը գոհ է, որ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան