ՀԿ-ները մինչև փետրվարի 13-ը կարող են դիմել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեջ ընդգրկվելու համար. ՊՆ
Այս տարվա հունվարի 9-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի պետք է ստեղծվի Հիմնադրամ և ձևավորվի Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու են նաև զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչներ:
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են.
«16.01.2017թ. ստեղծվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի՝ Հիմնադրամի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում պետք է ձևավորվի հոգաբարձուների 9-հոգանոց խորհուրդ:
Ըստ վերը նշված օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի` Խորհրդի երեք անդամներին ընտրում են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրներից է զինծառայողների շահերի պաշտպանությունը:
Խորհրդի անդամները պետք է ունենան կառավարման և ֆինանսների բնագավառներում գիտելիքներ և առնվազն հինգ տարվա փորձ: Նրանք պետք է լինեն հասարակության շրջանում հարգանք վայելող և անբասիր համբավ ունեցող անձինք:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստեղծել աշխատանքային պայմաններ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող բոլոր այն հասարակական կազմակերպությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու հոգաբարձուների խորհրդի կազմի հասարակական կազմակերպություններից երեք անդամի ընտրությանը:
Մասնակցելու համար համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 13-ը ներառյալ զանգահարել` 010294699 հեռախոսահամարով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում