«Պորտուգալիա Օփեն»-ը՝ 6-րդ տուրից հետո
«Պորտուգալիա Օփեն» մրցաշարում երեկ կայացել են 6-րդ տուրի հանդիպումները, որոնք հաղթական ավարտ են ունեցել միայն միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի համար։ Կարեն Գրիգորյանն ու Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, ցավոք, պարտվեցին։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։
6-րդ տուրից հետո «Պորտուգալիա Օփենը» միանձնյա գլխավորում է Էդուարդո Բոնելլին, ով ոչ մի պարտություն և ոչ ոքի չի ունեցել։ Տիգրան Հարությունյանը 4,5 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով 13-րդն է, Տիգրան Ղարամյանը նույնքանով՝ 8-րդը, իսկ Կարեն Գրիգորյանը 4 միավորով՝ 25-րդը։
Այսօր «Պորտուգալիա Օփեն»-ում տեղի կունենա 7-րդ տուրը։ Մրցաշարը բաղկացած է 9 տուրից։ Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 23։30-ին։