Հակառակորդի դիվերսիոն փորձը հետ մղելիս վիրավորված Ռուզվելտ Թորոսյանը բուժումը կշարունակի ՌԴ-ում
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 1 մլն 318.3 դրամ կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի փետրվարի 9-ի նիստի օրակարգում:
Ռուզվելտ Թորոսյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել է 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ:
Գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք է շարունակի արտերկրում:
Նշենք նաև, որ մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար Ռուզվելտ Թորոսայնը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:
Տեղեկացնենք, որ մինչ ապրիլյան պատերազմը վիրավորված երկու զինծառայող ևս պետական միջոցներով այս տարի մեկնելու է արտերկիր` հետագա բուժումը շարունակելու համար:
Նրանցից մեկը Մհեր Արմենի Պետրոսյանն է, որը ծանր վիրավորվել է 2013թ-ին զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս: Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում: նա բուժումը կշարունակի Գերմանիայում:
Մյուս զինծառայողը Աշոտ Գրիգորյանն է, որը նույնպես մարտական հերթապահություն իրականացնելիս ստացել է հրազենային վնասվածք: Նրա արմնկային հոդը բացակայում է ու պրոթեզավորման անհրաժեշտություն կա: Նրան կպրոթեզավորեն Սանկտ Պետերբուրգում:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին վաղը կտեղափոխեն Մոսկվա
- Երեք զինծառայող կմեկնի արտերկիր` բուժումը շարունակելու համար
- Երկու զինծառայողների բուժումը կկազմակերպվի արտերկրում
- Կառավարությունը ՊՆ-ին գումար կհատկացնի երկու զինվորների բուժումն արտերկրում իրականացնելու համար
- Դիվերսիայի փորձ. Մեկ զոհ հայկական կողմից, երկու զոհ և մեկ վիրավոր` ադրբեջանական
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին