ՌԴ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը Լապշինի պաշտպանության նպատակով. Պեսկով
Ռուսաստանը շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր իրավական քայլերը, որոնք ուղղված են Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ Լապշինը ունի մի քանի քաղաքացիություն, այդ թվում՝ ռուսական, ինչով պայմանավորաված՝ նա համարվում է Ռուսաստանի քաղաքացի:
«Նրա շահերը իրավական կարգով շարունակում ենք փորձել պաշտպանել: Դրանք բանակցություններ չեն, սակայն նրա շահերի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ բոլոր իրավական քայլերը ձեռնարկվում են», - ընդգծել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ բելառուսական իշխանությունների որոշմամբ՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվել է Ադրբեջան:
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Նավասարդյան. Ինձ ավելի շատ մտահոգել են Բելառուսի իշխանությունների գործողությունները
- Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին