Քաթարն ամեն շաբաթ 500 մլն դոլար է ծախսում
Քաթարի ֆինանսների նախարար Ալի Շարիֆ ալ Էմադին պատմել է աշխարհի ֆուտբոլի 2022 թ. առաջնությանը նախապատրաստվելու գործում երկրի կատարած ծախսերի մասին։
«Մենք ամեն շաբաթ գրեթե 500 մլն դոլար ենք ծախսում գլխավոր նախագծերի համար։ Այդպես կշարունակվի հաջորդ 3-4 տարվա ընթացքում, որպեսզի հասնենք մեր նպատակին՝ անցկացնելու «ԱԱ-2022»-ը»,- ալ Էմադիի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Քաթարը, ընդհանուր առմամբ, մրցաշարի կազմակերպման համար կծախսի 200 մլրդ դոլար։ Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թ. առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։