Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
«Սա այն սովորական դեպքը չէ, որ մենք պետք է բավարարվենք միայն այստեղ կամ այնտեղ այդ մասին խոսելով: Ազգային ժողովը որպես թիվ մեկ քաղաքական մարմին, այս հարցի հետ կապված պետք է իր դիրքորոշումը հայտնի»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ խոսելով Բելառուսի կողմից ռուս բլոգեր Ա. Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի այս քայլն իր քաղաքական նշանակությամբ համարժեք է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուն: Նա կոչ արեց այս իրավիճակով մտահոգ բոլոր քաղաքացիներին ժամը 15:00-ին լինել ՀՀ-ում Բելառուսի դեսպանության դիմաց՝ արտահայտելու կոշտ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ:
«Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսում Հայաստանի դեսպանին, ձեռնարկի դիվանագիտական, քաղաքական ամենակոշտ հակազդեցության միջոցները»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը նշեց, որ ինստիտուցիոնալ մոտեցում պետք է ցուցաբերել, առաջարկեց արտահերթ լսումներ կազմակերպել, հրավիրել ԱԳ, պաշտպանության նախարարներին և համապատասխան ինստիտուտների ներկայացուցիչներին՝ մի խումբ հարցեր քննարկելու համար:
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բելառուսի կողմից Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է նկատվում:
«Սա մարդու իրավունքների ոտնահարում է: Մենք չպիտի հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցի ՀԱՊԿ անդամակցությունը, այլ հարց բարձրացնենք, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- նշեց նա:
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն ևս առաջարկ արեց. «Գործնական կլինի, որ Ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ: Հանձնարարենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովին մշակել հայտարարության տեքստ, որը վաղը կքվեարկենք»:
ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի խոսքով, Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ, այլ դրդել Հայաստանին քայլերի, որոնք թշնամանքի կբերեն ինչ-որ երկրների կամ կառույցների հետ:
«Գործողությունները պլանավորելիս պետք է սա աչքի առաջ ունենանք»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը հիասթափված է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- Թաթոյան. Ձեռնաշղթաներով լրագրողին դիմակավորված ուժայինների ուղեկցումը արգելված վերաբերմունքի վկայությունն է
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
- Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
- Բելառուսի Գերագույն դատարանը Լապշինի արտահանձնման վերաբերյալ բողոքը կքննի վաղը
- Լուկաշենկո. Բելառուսը Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմքեր չունի
- Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
- Լապշինի գործով ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ
- Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
- Մինսկի դատարանն ուժի մեջ թողեց Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության որոշումը
- Լապշինի բողոքը դատարանը կքննի վաղը
- Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
- Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
- Լապշինի հարցը ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով թող տեղափոխեն Կրեմլ. քաղաքագետ
- Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է
- Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»
- Արա Զոհրաբյան. Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
- ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է բլոգեր Լապշինի արտահանձմանը
- Ալեքսանդր Լապշինի պաշտպանության հարցով Արա Զոհրաբյանը դիմել է Ռուսաստանի և Բելառուսի գործընկերներին
- Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը
- «Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
- Հրեա ճանապարհորդ Լապշինը գոհ է, որ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան