Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կոշտ քննադատել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու առնչությամբ: Փոխանցում է Regnum.ru-ն:
«Բելառուսը համաձայնություն է տվել Լապշինին Ադրբեջանին արտահանձնել, այնտեղ նրան 8 տարվա ազատազրկում է սպառնում, նա այցելել է Ղարաբաղ: Դա ուղղակի հիմարություն է, նա իրավունք ունի լինել այնտեղ, որտեղ համարում է, որ պետք է: Ղարաբաղը չկարգավորված հարց է, նա Ռուսաստանի քաղաքացի է»,- հայտարարել է Ժիրինովսկին:
«Ահա ձեզ եղբայրական հանրապետություն, եղբայրական ժողովուրդ: Ուկրաինան համաձայնություն չի տվել, այնինչ Լապշինը երեք անձնագիր ունի՝ Ուկրաինայի, Իսրայելի և Ռուսաստանի, միայն Բելառուսն է տվել: Ինչի՞ն է պետք: Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու, պարտիզան Լուկաշենկոն մեծ հաջողության է հասել»,-իր հայտարարության մեջ հեգնել է Վլադիմիր Ժիրինովսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին