Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանություն
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի առթիվ այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն,- հաղորդում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության պաշտոնական կայքը:
Նշենք, որ այս տարի իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի հետ մեկտեղ նշվում է նաև Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Հաղորդագրության համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ՝ ցանկություն հայտնելով, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն ավելի ամրապնդվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան