
Կոնվերս բանկի թիմը լավագույների թվում է
Կոնվերս Բանկի թիմը երկու մրցանակ է նվաճել ֆինանսական ոլորտի կազմակերպությունների 2-րդ ամենամյա «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ մրցույթում: Բանկի թիմը լավագույնն է ճանաչվել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» անվանակարգում , իսկ «Բրեյն Ռինգ»անվանակարգում զբաղեցրել է երրորդ տեղը:
«Մենք հպարտ են մեր գործընկերների, Բանկի Թիմի հաջողությամբ: Կոնվերս Բանկում միշտ էլ կարևորել են մարդկային ներուժը, աշխատակիցների զարգացման ու ինքնակրթման անհրաժեշտությունը՝ խրախուսելով նախաձեռնողականությունը, ինչպես նաև Մեր աշխատակիցների մասնակցությունը տարբեր վերապատաստման ծրագրերի թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս»,- ասված է բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Գիտակների հայկական ասոցիացիայի կազմակերպած մրցույթին մասնակցել է 7 թիմ՝ ԿԲ-ից, «Արդշինբանկից», HSBC-ից, Ամերիաբանկից, ԱԿԲԱ բանկից, ՎՏԲ- Հայաստանից և Կոնվերս բանկից:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին