Հասարակություն 15:09 08/02/2017

Բորիս Նավասարդյան. Ինձ ավելի շատ մտահոգել են Բելառուսի իշխանությունների գործողությունները

«Ադրբեջանը հետևողականորեն հետապնդում է իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք այցելում են Արցախ: Սա իհարկե ընդունելի մոտեցում չէ»:

Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն, ասաց  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Երևանի մամուլի ակումբի ղեկավարին այս պատմության մեջ առավել շատ մտահոգել են Բելառուսի իշխանությունների գործողությունները:

«Նրանք մի քանի առումներով միջազգային ընդունված նորմերի խախտումներ են թույլ տվել: Առաջին հերթին փաստորեն աջակցել են Ադրբեջանին, որպեսզի քրեական պատասխանտվության ենթարկվի երրորդ երկրների քաղաքացին: Լապշինը ոչ Ադրբեջանի, ոչ էլ Բելառուսի քաղաքացի է: Երկրորդը՝ շատ լավ իմանալով, որ Ադրբեջանում խնդիրներ կան ձերբակալված անձանց իրավունքների հետ, դրա բազմաթիվ ապացույցները մենք ունենք, արտահանձնեց Լապշինին: Միջազգային նորմերն ասում են, որ այդ երկրներին արտահանձնումն ընդունված չէ՝  անկախ այն բանից, թե ինչ ծանրության պատիժ է սպասվում»,-ասաց Բորիս Նավասադյանը:

Նա ընդգծեց՝ Լապշինին առաջադրված մեղադրանքը որևէ դեպքում ծանր համարել չի կարելի, նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից:

Նավասարդյանի խոսքով, իրենք այս ընթացքում աշխատել են ադրբեջանցի ու բելառուս գործընկերների հետ, որպեսզի բլոգերի հարցը բարձրացնեն իշխանությունների առաջ:
«Ցավոք, մենք շատ լավ գիտենք, թե Ադրբեջանում լրատամիջոցներն ինչ վիճակում են, և դժվար էր ակնկալել, որ նրանք ձայն կբարձրացնեն այդ հարցի շուրջ: Բայց Բելառուսում մեզ հաջողվեց հասնել նրան, որ քաղհասարակության ներկայացուցիչները դիմեն իշխանություններին, որպեսզի արտահանձնման քայլին չգնան: Բայց քանի որ մենք գիտենք ամբողջ քաղաքական ենթատեքստը, այդ ջանքներն արդյունք չտվեցին: Մենք այս ընթացքում կապի մեջ էինք նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ»,-ասաց նա:

Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ: Նա հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ արեց ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին:

Նավասարդյանից հետաքրքվեցինք, ինքն ու իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստվո՞ւմ են ներգրավել այդ աշխատանքներում:

«Մենք միշտ էլ աշխատել ենք այդ ուղղությամբ: Միշտ էլ բարձրաձայնել ենք, որ չի կարելի չճանաչված հանրապետություններին մեկուսացնել: Մեկուսացումը միայն խորացնում է խնդիրը և որևէ կերպ չի կարող նպաստել հակամարտությունների խաղաղ լուծմանը: Մենք միշտ զբաղվել ենք և զբաղվելու ենք նրանով, որ Լեռնային Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչները հնարավորինս ներգրաված լինեն տարբեր ձևաչափերում, մասնավորապես շարունակաբար բարձրացվում է հարցը, որ իրենք հնարավորություն ունենան ներկայացված լինելու Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներում»,-ասաց նա:

Նավասարդյանը կարևորեց մեծ թվով լրագրողների այցելությունը Լեռնային Ղարաբաղ, քանի որ հասարակությունը իրավունք ու պահանջ ունի իմանալ՝ թե ինչ է կատարվում այնտեղ:

«Մասնավանդ շատ են հարցեր բարձրացվում միջազգային պաշտոնական տարբեր ատյաններում՝  իբրմարդու իրավունքների հետ խնդիրներ կան: Անկախ այն բանից, թե որքանով են իրական այդ խնդիրները, պետք է դրանց օբյեկտիվ գնահատական տալ, իսկ առանց Արցախ այցելելու այդ գնահատականները, որոշումները չեն կարող ազդեցիկ ու օգտակար լինել»,-ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը:

Նավասարդյանը գործընկերների հետ նաև մի փոքր ուսումնասիրել է, թե որքանով է հնարավոր ԼՂ այցելած հայաստանցի ակտիվիստի կամ լրագրողի նկատմամբ նման գործողությունների իրականացումը:

«Ըստ մեր տվյալների, կարծես թե նման վտանգ չկա, թեև 100 տոկոս համոզված հնարավոր չէ լինել: Գուցե երկու ամիս առաջ մենք Լապշինի գործի վերաբերյալ  հանգիստ զգայինք, բայց փաստորեն այդ վերաբերմունքը արդարացված չէր լինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի համարվող Լապշինը ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի խնդրանքով: Լապշինն Արցախ այցելելու համար ընդգրկված է  եղել Ադրբեջանի սև ցուցակում, սակայն 2015-ի հունիսին Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով Լապշինը մուտք է գործել Ադրբեջան: Դրանից հետո Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել բլոգերին՝ «Պետական սահմանների մասին» ու միգրացիոն  օրենքները խախտելու մեղադրանքով: Նրան անցած գիշեր Բելառուսը արտահանձնեց Ադրբեջանին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}