ԼՂՀ ՊՆ. ՊԲ կորուստների ու վիրավորված զինծառայողների մասին լուրերն անհեթեթություն են
Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են: Հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդ երկրի տեղեկատվական ծուղակը՝ այդպիսով ջուր լցնելով վերջինիս ջրաղացին: Միաժամանակ, մեր լրատվամիջոցներին կոչ ենք անում առաջնային գծում տեղ գտնող զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելիս օգտվել բացառապես ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել, մեկ այլ զինծառայող ծանր վիրավորվել. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ -ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
- ԼՂՀ Պն. Հակառակորդն արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան