Ակցիա դեսպանատան դիմաց. Սառեցնել հարաբերությունները Բելառուսի հետ
Բելառուսի կողմից Ադրբեջանին բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու դեմ բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց: Այս պահին դեսպանատան դիմաց են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Արամ Սարգսյանը, քաղաքացիներ:
Փաշինյանն ընթերցեց Ելք դաշինի հայտարարությունը՝ բլոգերի արտահանձման վերաբերյալ. «Ելք դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատությունը ոտնահարող այս քայլը և այն համարում է վիրավորանք հայ ժողովրդի հասցեին: Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Բելառուսի դաշնակցային իրավիճակը Հայաստանի նկատմամաբ կրում է ձևական բնույթ և չի կարող Հայաստանի անվտանգության ապահվման գործոն լինել: ԵԼՔ դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին ու սեռացնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ»:
Ն. Փաշինյանը նշեց, որ ինքը պահանջում է, որպեսզի Հայաստանի տարածքը լքի Բելառուսի դեսպանը:
Արամ Սարգսյանը նշեց, որ տեղի ունեցածից հետո պետք է հետևություններ անի արտաքին գործերի նախարարությունը. «Դա Բելառուսի վերաբերմունքն է մեր երկրին»:
Դեսպանատան դռան զանգերին ոչ ոք չարձագանքեց: Ակցիայի մասնակիցները սկսկեցին բղավել՝ «Հեռացիր, հեռացիր», ապա նաև «Ազատ, անկախ Արցախ», «Միացում»:
Հարակից հրապարակումներ`
- Էնգել. Արցախ այցելությունները պետք է լինեն էլ ավելի շատ
- Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու
- Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
- Առաջարկում եմ Հայաստան և Արցախ հրավիրել հնարավորինս շատ մարդկանց. Հ. Սահակյան
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը հիասթափված է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում է. ԼՂՀ ԱԳՆ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
- Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
- Բելառուսի Գերագույն դատարանը Լապշինի արտահանձնման վերաբերյալ բողոքը կքննի վաղը