Քաղաքական 18:25 08/02/2017

Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը

Հեղինակ` Արմեն Մինասյան

Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանություններն Ադրբեջանին հանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ըստ ամենայնի, նա Ադրբեջանում ծիսականացված ներողություն խնդրելուց հետո ազատ կարձակվի: Սակայն դրանով հարցի քաղաքական կողմը չի փակվի: Այն դեռ նոր է սկսվել. Լապշինի քեյսում գործ ունենք առնվազն 5 երկրի՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Իսրայել, շահերի հետ:

Ցանկում առաջինն, անշուշտ, Ադրբեջանն է, քանի որ գործընթացի նախաձեռնողը պաշտոնական Բաքուն է: Իլհամ Ալիևին Ալեքսանդր Լապշինը (ինչպես և ցանկացած այլ ոք) պետք է սեփական հասարակության աչքում մաչո երևալու համար: Բլոգերին մի ամբողջ ջոկ հատուկջոկատայինի ուղեկցությամբ Մինսկից Բաքու քարշ տալն ու այդ գործընթացը պատկերող լուսանկարները լրատվամիջոցներով տարածելն ընդամենը կոչված են ադրբեջանական հասարակությանը համոզելու, որ Իլհամ բաբայի ասածն արած է: Թե հետագայում ինչպես կծավալվեն իրադարձությունները, հայտնի չէ, բայց հավանական է, որ ադրբեջանական վարչակարգն իրավիճակից պարտված դուրս չի գա:

Բուն Լապշինի պարագայում Իլհամ Ալիևը դեռ կարող է օգուտներ քաղել՝ շահագրգիռ կողմերից (Ռուսաստան, Իսրայել, ԱՄՆ և այլն) որևէ մեկի խնդրանքին ի պատասխան ներում շնորհի և դրա դիմաց լրացուցիչ պարգևատրում ստանա: Գումարած ղարաբաղյան դոսյեն. վստահաբար Լապշինի գլխին եկածից հետո շատ լրագրողներ ու բլոգերներ կխուսափեն այցելել Արցախ:
Բնականաբար, Հայաստանը և Արցախն այս պարագայում տուժում են: Ադրբեջանը տևական ժամանակ ձգտում է  ֆիզիկական շրջափակման հետ զուգահեռ տեղեկատվական վակուումի մեջ պահել Արցախն ու նրա բնակիչներին: Եվ փաստ է, որ Լապշինի գործն ու հայտնի «սև ցուցակը» միտված են այս խնդրի լուծմանը: Լապշինի գլխին եկածը կարող է հարցադրումներ առաջացնել Արցախ այցելելու մտադրություն ունեցող բոլոր պոտենցիալ բլոգերների ու լրագրողների մոտ: Բայց եթե այդ լրագրողներն ու բլոգերները գրելուց բացի նաև մտածելու կարողություն ունենան, հանգիստ կնկատեն, որ Լապշինի դեպքում գործ ունենք համաձայնեցված գործողությունների հետ:

Բոլոր նախադրյալները կան՝ ենթադրելու համար, որ Լապշինի քեյսում գործ ունենք Իսրայելի-Բելառուսի և Ադրբեջանի միջև կայացված կուլիսային համաձայնության հետ, որը ենթադրում է պարզ շղթա. Լապշինը Մինսկում պատանդառվելուց հետո փոխանցվում է Բաքվին, Բաքուն իր հերթին, ստանալով «ներողություն», նրան փոխանցում է Ռուսաստանին կամ Իսրայելին:
Այս գործարքում ամենատարօրինակը Իսրայելի մասնակցության փաստն է, բայց ենթադրվում է, որ Թել Ավիվը գործարքից կշահի՝ Ադրբեջանից սպառազինության խոշոր խմբաքանակի պատվերի տեսքով: Իսրայելի ներգրավվածության կասկածները հիմնված են երկու փաստի վրա. նախ Լապշինի քեյսը մեկնարկեց այն բանից հետո, երբ 2016-ի դեկտեմբերի 15-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահույի Բաքու կատարած այցից 2 օր հետո: Իհարկե, իրադարձությունների հաջորդականությունը պատճառ-հետևանքային կապի ապացույց չէ, բայց այս դեպքում, կարծես, հենց դա է, որ կա:

Սրա վկայությունն է նաև պաշտոնական Թել Ավիվի վարքագիծը: Իսրայելը հայտնի է ողջ աշխարհով մեկ իր քաղաքացիների շահերը պաշտպանելով: Դժվար է գտնել դեպք, երբ այդ երկրի որևէ քաղաքացի որևէ երկրում քրեական հետապնդման է ենթարկվել, և անհրաժեշտ իրավական ու հատկապես քաղաքական օժանդակություն չի ստացել: Իսկ ահա Լապշինի դեպքում Նաթանյահույի կառավարությունը մի տեսակ շատ զուսպ էր, և դա այն դեպքում, որ Բելառուսն ամենևին էլ Հյուսիսային Կորեա չէ ու ներազդելու բազում գործիքներ կան: Ստացվում է, որ Թել Ավիվի լռությունը հաշվարկված էր, ինչի դիմաց նա կպարգևատրվի: Ի վերջո, եթե Ռուսաստանը մինչև վերջ էլ հետաքրքրություն չդրսևորի Լապշինի հարցում, Բաքուն կարող է «մեղա եկած» բլոգերին փոխանցել Իսրայելին՝ այդ կերպ կասկածի չենթարկելով այդ երկրի իմիջը: Երևի այս պատճառով է, որ հրեական պետության դիվանագետները, որ մինչ այսօր լուռ էին, Լապշինի Բաքվում հայտնվելուց հետո սկսել են հետաքրքրվել նրա ճակատագրով:

Ինչ վերաբերում է Բելառուսին, պետք փաստել, որ այս գործընթացում այդ երկիրը, լինելով պատանդառուն, միաժամանակ նաև՝ հիմնական շահառուն է. Լապշինին ձերբակալելով Բելառուսի իշխանությունները փորձում էին շանտաժի ենթարկել Մոսկվային: Որպես կանոն Ալեքսանդր Լուկաշենկոն հենց նման մեթոդներով է շփվում Մոսկվայի հետ: Ռուս-բելառուսական հարաբերությունների սրման ցանկացած փուլում Լուկաշենկոն գնում է նման քայլերի՝ փորձելով Ռուսաստանից ստացվող սուբսիդիաների (նավթի ու գազի էժան գների, բելառուսական ապրանքների համար մրցունակ պայմանների և այլ ձևերով) ծավալը մեծացնել կամ ժամկետը երկարացնել: Լուկաշենկոն Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման միջոցով Մոսկվային սեփական պայմանները պարտադրելու փորձ մինչ այս ունեցել է:

2013-ի օգոստոսի 26-ին Բելառուսում ձերբակալել էին «Ուրալկալիում» ձեռնարկության տնօրեն Ալեքսանդր Բաումգարտներին, ով այդ երկիր էր ժամանել  վարչապետ Միխաիլ Մյասնիկովիչի հրավերով: Իրավիճակը շտկելու համար սեպտեմբերի 11-ին Մինսկ էր այցելել Իգոր Սեչինը, իսկ սեպտեմբերի 23-ին խնդիրը «կարգավորվել» էր Վլադիմիր Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման արդյունքում: Այդ օրերին ռուսական ու համաշխարհային մամուլը հետևում էր, թե ինչպես է Լուկաշենկոն ռուս գործարարի խաղաքարտը բանեցնելով արտոնություններ կորզում Մոսկվայից:
Ակնհայտ է, որ Լուկաշենկոն Լապշինի դեպքում ևս նման մտադրություններ է ունեցել: Պատճառը Մոսկվայի հետ ընթացիկ խնդիրներն են: Երկու երկրների հարաբերություններում հատկապես խնդրահարույց է Բելառուսից սննդամթերքի արտահանումը Ռուսաստան: Բանն այն է, որ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան Ռուսաստանը սահմանափակել է այդ երկրներից սննդամթերքի մատակարարումը, մինչդեռ Բելառուսն օգտվելով սահմանի թափանցիկությունից, անցած երկու տարիներին վեր էր ածվել արգելված սննդամթերքի խոշոր մատակարարի՝ դառնալով ծովամթերքների խոշոր արտահանող: Փաստացի Լուկաշենկոն «փող էր սարքում» Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը ոտնահարելով, ինչը Մոսկվան երկար հանդուրժել չէր կարող: Բնականաբար Ռուսաստանի իշխանությունները կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկել, որոնց գագաթնակետը դարձավ այս տարվա հունվարին ռուս-բելառուսական սահմանի վրա անցակետերի և անձնագրային ստուգումների ներդրումը: Սա, բնականաբար, զայրացրել է Լուկաշենկոյին, ով այլ քայլերից զատ (նոտաներ ու սպառնալիքներ հղելը), հանձնարարել է քրեական գործ հարուցել Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական տեսչության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ՝ «ՌԴ շուկա բելառուսական սննդամթերքի մատակարարմանը խոչընդոտելու համար»:

Կասկածից վեր է, որ Լուկաշենկոն մտադիր էր Լապշինի քարտը ևս օգտագործել՝ ռուսական կողմին զիջումներ պարտադրելու համար: Պատճառը շատ պարզ է՝ բլոգերը ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի է, այլ շատ յուրահատուկ կարգավիճակի տեր: Նա մեղադրվում է մի հանցագործության մեջ, որի մեջ կարող են մեղադրվել Ռուսաստանի տասնյակ և հարյուրավոր այլ քաղաքացիներ: Լուկաշենկոն հավանաբար հաշվարկել էր, որ Լապշինի հարցում Մոսկվան անպայման կգնա զիջումների, քանի որ հակառակ դեպքում ստեղծվելու է նախադեպ. Դոնեցկում, Լուգանսկում ու Ղրիմում աշխատած հարյուրավոր ռուս լրագրողներ կարող են հայտնվել նույն կարգի հետապնդումների թիրախում: Լուկաշենկոն կարծում էր՝ Մոսկվան այլընտրանք չունի, մինչդեռ Կրեմլում որևէ կերպ չէին արձագանքում իրավիճակին՝ սահմանափակվելով միայն հերթապահ հայտարարություններով:

Կրեմլի կոնտակտի դուրս չգալը հաստատեց ինքը՝ Լուկաշենկոն: Փետրվարի 3-ին կազմակերպած ասուլիսում նա հայտնել էր, որ ռուսները հետաքրքրություն չեն ցուցաբերում և «իրենք նրան Ադրբեջանին չհանձնելու ոչ մի հիմք չունեն»: Նա միաժամանակ հայտնել է, որ «Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իսրայելը Լապշինի հարցում միասին համաձայնության թող գան»: Սա ըստ ամենայնի՝ վերջին նախազգուշացում էր Ռուսաստանին, որն այդպես էլ արձագանք չստացավ և Բատկան՝  ավտորիտար առաջնորդին բնորոշ եղանակով «խոսքի տերը եղավ» և բլոգերին շուտափույթ հանձնեց Բաքվին:

Ինչպես արդեն ասվեց, Բաքվում Լապշինի գլխից մազ չի պակասի և նա անհրաժեշտ պրոցեդուրան անցնելուց հետո կհանձնվի Ռուսաստանին (կախված նրանից, թե այս փուլում Ռուսաստանը շահագրգռություն կդրսևորի, թե կշարունակի նույն կեցվածքը) կամ Իսրայելին: Փոխարենն այս պատմությունից Ռուսաստանը տանուլ տված դուրս կգա: Բելառուսի ուղղությամբ անզիջողականություն դրսևորելու դիմաց Ռուսաստանը մի կողմից կստանա Հայաստանի հասարակության ու հայության հիասթափության հերթական չափաբաժինը, և դեռ հայտնի չէ, թե Մոսկվան ինչ գին կվճարի՝ հավատարիմ դաշնակցի իմիջը վերականգնելու համար:

Մյուս կողմից Մոսկվան հարվածի տակ կդնի Ղրիմում, Դոնեցկում, Լուգանսկում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում աշխատող լրագրողներին: Եվ ամենակարևորը՝ մեծ է իմիջային կորուստը Ռուսաստանի համար. փաստորեն գլոբալ տերության կարգավիճակի ձգտող երկիրը Լապշինի քեյսով ցույց տվեց, որ ի վիճակի չէ արդարության ու ողջամտության կանոններ ապահովել իրեն անմիջապես սահմանակից՝ իր կողմից ռազմավարական շահերի գոտի հռչակված տարածաշրջանում:  Ավելին՝ նա նույնիսկ ի վիճակի չէ դիմակայել Լուկաշենկոյի ու Ալիևի կարգի ավտորիտար առաջնորդներին ու պաշտպանել սեփական քաղաքացուն, ով անգամ Լուկաշենկոյի բառերով «մեծ հանցանք չի գործել»: Ենթադրվում է, որ Կրեմլում գիտակցում են այսքանը, և առաջիկայում փորձ կանեն հակառակն ապացուցել:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}