Լուիս Էնրիկե. «Վստահ չեմ, որ «Բարսելոնին» կհաջողվի վիճարկել Սուարեսի հեռացումը»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ վստահ չէ Լուիս Սուարեսին «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում ցույց տրված երկրորդ դեղին քարտի բողոքարկման արդյունավետության մեջ։
«Ես համաձայն եմ բողոքարկմանը, սակայն եթե հենվենք նախկին նման դեպքերի վրա, պետք է տեսնենք՝ արդյոք հնարավոր կլինի՞ հասնել մեր նպատակին։ Եզրափակիչը կկայանա մայիսին, և մենք բավարար ժամանակ ունենք, որպեսզի մտածենք, թե ինչպես փոխարինենք Լուիսին։
Ցավալի է, որ իմ թիմի խաղացողները պետք է բաց թողնեն եզրափակիչը, բայց ֆուտբոլում ամեն բան պատահում է։ Մրցավարը համարեց, որ Սուարեսն ու Ռոբերտոն արժանի են երկրորդ դեղին քարտերին։
Ինչ վերաբերվում է Սերխիին, ես մտածում էի նրան փոխարինելու մասին։ Հասկանում էինք, որ նա կարող է երկրորդ զգուշացումն ստանալ, սակայն չհասցրեցինք ժամանակին արձագանքել»,- Լուիս Էնրիկեի խոսքերը մեջբերել է championat.com-ը։