Լուիս Սուարեսն ու Սերխի Ռոբերտոն չեն մասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին
Հարձակվող Լուիս Սուարեսն ու կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն չեն օգնի «Բարսելոնին» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում։ Նրանք «Ատլետիկոյի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով, երկուական դեղին քարտ են ստացել՝ կատալոնցիներին ստիպելով խաղն ավարտել 9 հոգով։ Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։
Գավաթային եզրափակչին կարող է մասնակցել Նեյմարը, ով որակազրկման պատճառով բաց թողեց կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը։
Եզրափակչում «Բարսելոնը» կխաղա կամ «Սելտայի», կամ «Ալավեսի» հետ։ Այդ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։
Ավելացնենք, որ Սուարեսը պատրաստվում է բողոքարկել մրցավարի՝ իրեն խաղադաշտից հեռացնելու որոշումը։