Հայփոստը և Կոնվերս Տրանսֆեր հայաստանյան վճարահաշվարկային համակարգը հանձնել են ուղեգրեր և դրամական պարգևներ
Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարակաշվարկային համակարգը համատեղ արշավի շրջանակներում փետրվարի 7-ին հանձնեցին ուղեգրեր և դրամական պարգևներ:
«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, արշավի ժամանակահատվածում՝ 01.11.2016-30.12.2016թթ Ռուսաստանի Դաշնությունից առնվազն 2 անգամ դրամական փոխանցում ստացած հաճախորդներից պատահականության սկզբունքով ընտրված հինգ հաճախորդ ստացան եռօրյա հանգստի համար նախատեսված ուղեգրեր դեպի Ծաղկաձոր՝ յուրաքանչյուրը 2 անձի համար: Բացի այդ, արշավի ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցում ստացած յուրաքանչյուր 300րդ հաճախորդ ստացավ դրամական պարգև (թվով 15 հաճախորդ):
Ընկերությունից հիշեցնում են, որ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետևյալ համակարգերը՝ Կոնվերս Տրանսֆեր, Ֆորսաժ, Ria Money Transfer, Stefi և Sigue: