Հյուսիս-հարավ. Երևան-Արտաշատ հատվածում երթևեկությունը կբացվի մայիսից
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Երևան-Արտաշատ հատվածն ամբողջությամբ երթևեկության համար կբացվի մայիսից, իսկ այդ հատվածում կամուրջների շինարարությունը կշարունակվի մինչև սեպտեմբեր: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է շահագորման հանձնվելու այդ ճանապարհահատվածը:
Պատգամավոր Իշխան Խաչատրյանի մեկ այլ հարցին, թե 2016 թվականի հոկտեմբերից դադարեցվել են կամուրջների շինարարությունը, բայց կամուրջները շրջանցող հատվածներում տեղադրված արգելապատնեշները չեն հանվել, ինչի հետևանքով վթարներ են տեղի ունենում, նախարարն ասաց, որ դրանք չեն հեռացվում, քանի որ կամուրջների շինարարական աշխատանքները դադարեցվել են եղանակային պայմաններից ելնելով և շինաշխատանքները կրկին շարունակվելու են:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության, մեքենաների տեխզննման մասին
- Վարչապետը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մասին
- Հաջորդ տարի ևս հսկայական գումարներ կհատկացվեն Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհի շինարարության համար
- Հյուսիս-հարավ. Երևան-Արտաշատ հատվածում երթևեկությունը կարգավորող նշանները քիչ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան