Առաջարկում եմ Հայաստան և Արցախ հրավիրել հնարավորինս շատ մարդկանց. Հ. Սահակյան
«Գրեթե բոլոր պատգամավորներն արտահայտել են իրենց մտահոգությունները այս դեպքի վերաբերյալ, և այստեղ մենք բոլորս միակարծիք ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձմանը Ադրբեջանին՝ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Արդյոք պետք էր կամ կարող է Բելառուսը արտահանձնել, սա թողնենք Ռուսաստանին, որովհետև բլոգերը նախևառաջ Ռուսաստանի քաղաքացի է, հետո նոր Իսրայելի, բայց մենք նույնպես շատ գործ ունենք անելու: Առաջարկում եմ Հայաստան և Արցախ հրավիրել հնարավորինս շատ մարդկանց, ովքեր մտահոգված են ազատ տեղաշարժի, խոսքի ազատության բարձր իրավական ուժ ունեցող նորմերի խախտմամբ: Մենք պետք է մեծ թափով լծվենք այդ գործին, հրավիրենք նրանց ծանոթանալու Արցախին, հրապարակայնորեն ցույց տանք դա: Ադրբեջանի սև ցուցակում շատ հասարակական գործիչներ կան: Պետք է այնպես անել, որ այդ ցուցակում շատ ավելի շատերը լինեն, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն: Ամբողջ աշխարհն այժմ տեսնում է շատ քիչ նախադեպ ունեցող կամ նույնիսկ նախադեպը չունեցող մի երևույթ»,-մանրամասնեց Սահակյանը:
Հայաստան-Բելառուս համագործակցությանն անդրադառնալով, նա ասաց, որ Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի կոշտ, իսկ դեպքերի բացառմանը հասնելու համար պետք է օգտագործել բոլոր խողովակները:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը հիասթափված է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- Մարտիրոսյանը՝ Փոստանջյանի հայտարարության մասին. «Լավ է արել, ի՞նչ անեմ»
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում է. ԼՂՀ ԱԳՆ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
- Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
- Բելառուսի Գերագույն դատարանը Լապշինի արտահանձնման վերաբերյալ բողոքը կքննի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան