Էնգել. Արցախ այցելությունները պետք է լինեն էլ ավելի շատ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգը ներկայացնող՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել են խոսքի ազատությանն ու լրագրողների գործունեությանը, ինչպես նաև Արցախում նրանց աշխատանքին վերաբերող հարցեր: Ֆ. Էնգելն ընդգծել է, որ լրագրողների աշխատանքն Արցախում ունի կարևորագույն նշանակություն և դա պետք է ավելի ակտիվացնել: Նրա պնդմամբ, Ա.Լապշինի արտահանձնման փաստը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արցախ հետագա այցելությունների համար:
Ըստ Ֆ. Էնգելի՝ այսուհետ Արցախ այցելությունները պետք է լինեն էլ ավելի շատ: Դրանից բացի, Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակցություն ունենան միջազգային քննարկումներին ու հանդիպումներին:
Արման Թաթոյանն կարևորել է պատգամավորի դիրքորոշումը և ընդգծել, որ իր հերթին գործադրում է ամեն ջանք՝ նպաստելու համար Արցախ այցերին ու Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը:
Այս առումով, կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբեյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումներին, առնչվող հարցեր: Ֆ. Էնգելին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները:
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Նավասարդյան. Ինձ ավելի շատ մտահոգել են Բելառուսի իշխանությունների գործողությունները
- Թաթոյան. Ձեռնաշղթաներով լրագրողին դիմակավորված ուժայինների ուղեկցումը արգելված վերաբերմունքի վկայությունն է
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան