«Մանչեսթեր Սիթին» Ագուերոյի տրանսֆերի համար 93 մլն եվրո է պահանջում
Ֆրանսիական ՊՍԺ-ն առաջարկ է պատրաստում՝ ամռանը «Մանչեսթեր Սիթիին» ներկայացնելու համար։ Փարիզյան ակումբը պլանավորում է գնել Սերխիո Ագուերոյի տրանսֆերը, սակայն «Մանչեսթեր Սիթին» չի համաձայնվի բաց թողնել ֆուտբոլիստին 93 մլն եվրոյից պակաս գումարով։
Ագուերոն հիմնական կազմում տեղը կորցրել է այն բանից հետո, երբ թիմ տեղափոխվեց բրազիլացի 19-ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ Այս մասին տեղեկացնում է eurosport.ru-ն։
Արգենտինացի ֆուտբոլիստը, ում գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ., «Սուոնսիի» հետ հաղթական խաղից հետո հայտարարել է, որ Մանչեսթերում մնալուն դեմ չէ, սակայն իր ապագան կորոշի ակումբի ղեկավարությունը։