Մարտիրոսյանը՝ Փոստանջյանի հայտարարության մասին. «Լավ է արել, ի՞նչ անեմ»
«Փոստանջյանը մի ամիս է, որ հայտարարում է, իսկ խորհրդի որոշումը մի շաբաթ էլ չկա, որ կայացվել է»: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փոստանջյանի տարածած հայտարարությանը, արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Փոստանջյանի դիրքորոշումը հիմք չի հանդիսանա խորհրդի որոշումը վերանայելու համար:
Հիշեցնենք, կուսակցության խորհուրդը որոշել է, որ «Ժառանգություն»-ն ընտրություններին կմասնակցի դաշինքով, այսօր տարածած հայտարարության մեջ Փոստանջյանը նշել է, որ չի պատրաստվում միանալ որևէ միավորի:
«Լավ է արել, ես ի՞նչ անեմ: Այդ կարծիքը նա ունեցել է, բարձրաձայնել է: Եվ խորհրդում, և վարչությունում յուրաքանչյուրն ունի մեկ ձայն, անկախ այն բանից դա Զարոհի Փոստանջյա՞նն է, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե որևէ մեկ այլ անձ: Քվեարկություն է եղել, ճնշող մեծամասնությամբ որոշումը կայացվել է»,-ասաց նա:
Կուսակցության փոխնախագահը հրաժարվեց հրապարակել, թե խորհրդի անդամներից քանիսն են կողմ, և քանիսն են դեմ քվեարկել ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը: Չասաց նաև, թե հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Որ մի որոշումն ենք թվերով հրապարակել: Վիճահարույց որոշում չի եղել, ես ասում եմ ճնշող մեծամասնությամբ է ընդունել: Որևէ կուսակցականի անձնական որոշում այսքան ժամանակ որևէ հարցի հետ կապված չի հրապարակվել, թեկուզ առաջնորդի: Եթե ինքը կցանկանա, կոնկրետ ինքը կբարձրաձայնի իր դիրքորոշման մասին»,-ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այս պահին քաղաքական երկու միավորումների՝ Ելք դաշինիքի ու Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան-Հայրիկյան միավորման հետ բանակցությունները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյան. Ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի
- Արմեն Մարիրոսյան. Մասնակցում ենք ընտրություններին իրավիճակ փոխելու մտադրությամբ
- «Ժառանգություն» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով
- Զարուհի Փոստանջյան. Արմեն Մարտիրոսյանն ունի հրաշալի դաստիարակություն
- Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին. «Ժամանակ»
- Այնպիսի վիճակ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կտրված է ամեն ինչից. Արմեն Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան