Սիմեոնե. «Հպարտ եմ իմ թիմով»
Մադրիդյան «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովել է իր խաղացողներին, չնայած որ թիմը դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից։ Կիսաեզրափակչի պատասխան խաղում նրանք ոչ-ոքի խաղացին «Բարսելոնի» հետ։
«Խաղի ժամանակ ես տարբերակներ տեսա։ Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, վատ չէինք պրեսինգ կիրառում ու խնդիրներ էինք առաջադրում մրցակցին։
Հպարտության զգացումով ենք հեռանում մրցաշարից։ Թիմը ցուցադրեց, որ հոգի ունի։ Խաղում էինք կրքով։ Այո, դուրս մնացինք, սակայն կարող ենք գլուխներս բարձր պահել։ Նման պարտությունները նույնպես պետք են թիմին։ Մեզ համար հեշտ չի լինի վերականգնվել, սակայն միշտ ունակ ենք պայքարել։ Ես հպարտանում եմ իմ թիմով։
Հույս ունեմ, որ այս պարտությունը հաջող քայլ կլինի մրցաշրջանի մնացած մասի ճանապարհին»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է championat.com-ը։