ՓՊ. Լապշինի արտահանձնումն իրականացվել է շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները
ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ, որտեղ ասված է.
«Փաստերի ժամանակագրական ուսումնասիրությունը վկայում է, որ այս գործընթացը ծագել և իրականացվել է միայն քաղաքական նպատակներով՝ շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները։
Այսպես՝
2016թ. դեկտեմբերի 15-ին Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով։ Ինչպես պարզ է դարձել Լապշինի վերաբերյալ ինտերպոլով միջազգային հետախուզում չի հայտարարվել ։
2016թ. դեկտեմբերի 16-ին Բելառուսի իշխանություններն ընդունել են որոշում Ալեքսանդր Լապշինին կալանավորելու մասին։
2017թ. հունվարի 17-ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ա.Ստուկն ընդունել է որոշում՝ Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական կառավարությանը հանձնելու մասին։ Այս որոշումը Լապշինին հանձնվել է միայն 2017թ. հունվարի 21-ին։
2017թ. հունվարի 24-ին Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է գլխավոր դատախազի տեղակալի որոշումը Մինսկի քաղաքային դատարանին։
2017թ. հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Լապշինի բողոքը։ Այս որոշումը կարող էր բողոքարկվել 10 օրվա ընթացքում։
2017թ. փետրվարի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակավ հայտնել է իր դիրքորոշումը, մասնավորապես նշելով «նա դեռ այստե՞ղ է....պետք էր նրան ուղարկել, որտեղ պետք էր... ես ձեզ հանձնարարել եմ հանձնեք նրան օրենքի համաձայն..»։
2017թ. փետրվարի 6-ին Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Մինսկի քաղաքային դատարանի որոշումը Գերագույն դատարանին։
2017թ. փետրվարի 7-ին, առավոտյան ժամը 10.00-ին Բելառուսի գերագույն դատարանը, դռնփակ նիստում, որոշել է մերժել Լապշինի բողոքը։
2017թ. փետրվարի 7-ին Ալեքսանդր Լապշինին հանձնել են ադրբեջանական իշխանություններին։
Բելառուսի Հանրապետությունը Ալեքսանդր Լապշինին հանձնել է խախտելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» կոնվենցիայի (կնքված` քաղաք Քիշնևում, 07.10. 2002 թվականին, այսուհետ՝ Կոնվենցիա) 66-րդ հոդվածի 2-րդ մասի և 89-րդ հոդվածի 1-ին մասի «e» կետի պահանջները։
Նշված նորմերի համաձայն՝
- Քրեական պատասխանատվության ներգրավելու համար հանձնումն իրականացվում է այն արարքների համար, որոնք հայցող և հայցվող պայմանավորվող Կողմերի ներպետական օրենսդրությամբ հանդիսանում է քրեորեն պատժելի և նախատեսվում է պատիժ առնվազն մեկ տարվա ազատազրկում.
- հանձնում չի իրականացվում, եթե կան ծանրակշիռ հիմքեր ենթադրելու, որ հանձնման մասին հարցումը պայմանավորված է տվյալ անձին հետապնդելու հետ՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հետ»։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ՓՊ պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը Լապշինի պաշտպանության նպատակով. Պեսկով
- Ակցիա դեսպանատան դիմաց. Սառեցնել հարաբերությունները Բելառուսի հետ
- Բորիս Նավասարդյան. Ինձ ավելի շատ մտահոգել են Բելառուսի իշխանությունների գործողությունները
- Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու
- Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը հիասթափված է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում է. ԼՂՀ ԱԳՆ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
- Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
- Բելառուսի Գերագույն դատարանը Լապշինի արտահանձնման վերաբերյալ բողոքը կքննի վաղը
- Լուկաշենկո. Բելառուսը Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմքեր չունի
- Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
- Լապշինի գործով ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ