Ֆիլիպ Լամը որոշել է ավարտել կարիերան
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը վերջնական որոշում է կայացրել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կդադարեցնի ելույթները։ Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։ 33-ամյա ֆուտբոլիստն արդեն ակումբի ղեկավարներին հայտնել է իր որոշման մասին։
Բացի այդ, Լամը մերժել է մյունխենյան ակումբի ղեկավարության՝ «Բավարիայի» մարզական տնօրենի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը։
«Բավարիայի» հետ Լամի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017-2018 թթ. մրցաշրջանի ավարտը։ Ակումբում ցանկանում են, որ փորձառու պաշտպանը նվազագույնը մինչև վերջ կատարի իր պայմանագրային պարտավորությունները։