«Բավարիայի» ավագը կավարտի մարզական կարիերան
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը հաստատել է այն նորությունը, ինչը քննարկվում էր վերջին 2 ամիսների ընթացքում: Գերմանական թիմի ավագը մրցաշրջանի ավարտին խաղակոշիկները մեխից կկախի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մրցաշրջանի ավարտից հետո կդադարեմ ֆուտբոլ խաղալ: Վստահ եմ, այս ընթացքում կկարողանամ ցույց տալ այն ամենը, ինչին ունակ եմ, բայց միայն մինչև մրցաշրջանի ավարտը»,- նշել է 33-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Լամը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 1995 թ.-ից: Այս ընթացքում նա 7 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 6 անգամ` գավաթակիր, 2 անգամ` սուպերգավաթակիր, և մեկական անգամ` Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի, անգլիական լիգայի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող: