Պորտուգալիայի առաջնության անկոչ հյուրը
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի` «Բրագայի» և «Էշտորիլի» միջև ընթացող հանդիպումը դադարեցվել է հավի պատճառով, որը ներխուժել է խաղադաշտ ու ամենևին չի ցանկացել լքել այն:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված է եղել դադարեցնել խաղը մինչև այն ժամանակ, երբ Պեդրու Սանթուշին հաջողվել է որսալ գեղեցկուհուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Հավելենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Բրագան» Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղն է զբաղեցնում, իսկ «Էշտորիլը» 11-րդն է: