Լևոն Մկրտչյան. Ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքներն ամփոփվում են
Ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպմանը հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը, ինչպես նաև օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջները և համապատասխան մեթոդաբանությունը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՆ-ի և ՌԴ գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարված մրցույթին վերաբերող հարցերին: Այդ համատեքստում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող մասնագիտությունների համար այս ուսումնական տարում ուսանողներին տարկետման իրավունք տրամադրելու հարցը:
Կողմերն անդրադրաձել են նաև Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցերի:
Դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման և փոխահամաձայնեցման մթնոլորտում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան