«Շիրակը» 22 ֆուտբոլիստով կմեկնի Բելեկ
Փետրվարի 9-ից մեկնարկում է «Շիրակ» ֆուտբոլային թիմի արտասահմանյան հավաքը` թուրքական Բելեկ քաղաքում։ Թիմը կհանգրվանի «Լիմակ Ատլանտիս» հյուրանոցում։ Երկշաբաթյա հավաքի ընթացքում մարզչական շտաբը կփորձարկի մի շարք ֆուտբոլիստների։ Գյումրեցիները կանցկացնեն 4 ընկերական հանդիպում և փետրվարի 23-ին կվերադառնան Հայաստան։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Բելեկ կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ՝ Անատոլի Այվազով, Վսևոլոդ Երմակով
Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Արտյոմ Միքայելյան, Մարկո Պրլյևիչ, Գևորգ Հովհաննիսյան, Աղվան Դավոյան, Մհեր Սաֆարյան, Արման Թադևոսյան
Կիսապաշտպաններ՝ Ղուկաս Պողոսյան, Ռումյան Հովսեփյան, Առլեն Ծատուրյան, Մուհամեդ Կաբա, Սոլոմոն Ուդո, Մուհամեդ Սիլա, Ումարու Կաինա
Հարձակվողներ՝ Վահան Բիչախչյան, Մուսա Բակայոկո, Կիրիան Նվաբուեզե, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան
Ընկերական առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին։ «Շիրակն» ուժերը կչափի Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքը ներկայցնող «Նեֆտիչիի» հետ։ Թիմի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինական «Ալեքսանդրիան»։ Հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին։ Երեք օր անց, փետրվարի 18-ին, գյումրեցիները կմրցեն Թուրքմենստանի «Ալտենասեր» թիմի հետ։ Եվ հավաքի վերջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, որտեղ «Շիրակի» հակառակորդը կլինի Ղազախստանը ներկայացնող «Ակտոբե» ակումբը։