Լևոն Պաչաջյանը նոր ակումբ ունի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը տեղափոխվել է «Լինշոպինգ Սիթի» ակումբ: Մինչ այդ հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս շվեդական «Սոդերտելյեում»:
«Ուրախ եմ հայտնել, որ 2 տարվա պայմանագիր եմ ստորագրել «Լինշոպինգ Սիթի» ակումբի հետ, որտեղ ստեղծված են բոլոր հարմարությունները` արդյունքներ գրանցելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաչաջյանը:
Հավելենք, որ Պաչաջյանի համար սա թվով 12-րդ ակումբն է: Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նա կնքել է 2000 թ.` «Կոտայքի» հետ: